Ժայռաբեկորի փլուզման պատճառով Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միակողմանի երթևեկելի է

10:11 • 18.02.15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի երեկոյան Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-30-րդ կմ հատվածում տեղի է ունեցել  ժայռաբեկորի փլուզում, որի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:


Այս պահին Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: