Ռուսաստանն ու Հարավային Օսիան պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել
Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարներն այսօր Մոսկվայում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել, գրում է rbc.ru-ն։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ստորագրված պայմանագիրը «կօգնի ցրել ենթադրություններն այն մասին, թե ինչ են ներկայացնում երկու պետությունների միջև հարաբերությունները»։ Այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ հավասար հիմքերով, վստահեցրել է Լավրովը։
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դավիդ Սանակոևը բացատրել է, որ սահմանի մասին պայմանագիրը հաստատում է՝ «խոսակցությունները, թե Ռուսաստանը փորձում է անեքսիայի ենթարկել Հարավային Օսիան, պետք է դադարեն, քանի որ պայմանագիրը որոշում է սահմանն ինքնիշխան պետությունների միջև»։










