Ռուսական գյուղում դայակը զբաղվել է հարբեցողությամբ և մեկ շաբաթ սոված թողել 1-ամյա երկվորյակներին (լուսանկարներ)
Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանի Կրատովո գյուղում հարևաններն անգիտակից վիճակում են հայտնաբերել դայակի կողմից անխղճորեն լքված մեկ տարեկան երեխաներին, գրում է lifenews.ru-ն։
Նրանք միանգամից շտապ օգնություն են զանգահարել փոքրիկ Մաքսիմի և Արտյոմի համար։ Դեպքի վայր ժամանած բժիշկները երեխաներին հայտնաբերել են անգիտակից վիճակում և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։
Պարզվել է, որ երեխաների մայրը՝ Իննան, աշխատանքի նպատակով մեկնել է Խիմկի և երեխաներին թողել հարևանուհի Եվգենիայի մոտ՝ դրա դիմաց վճարելով նրան։ Նա պետք է վերադառնար միայն հանգստյան օրերին, իսկ հարևանուհին խնամեր երեխաներին։
Դայակն անխղճորեն երեխաներին բանալիով փակել է տանը և սկսել զբաղվել հարբեցողությամբ, որի հետևանքով մեկ տարեկան երկվորյակները մեկ շաբաթ մնացել են առանց ջրի և սննդի։

Երկվորյակների մայրը՝ Իննան










