Հոլանդիայում լույս կտեսնի «սեքսուալ Մուհամեդ» մարգարեին նվիրված թերթի համար

23:35 • 18.02.15

Նիդերլանդների մուսուլմանական համայնքի թերթը  հատուկ թողարկում է պատրաստում, որում ներկայացված կլինի «սեքսուալ Մուհամեդը»՝ իսլամի մարգարեն:

 

BBC-ի փոխանցմամբ՝ թերթի խմբագիր Բրահիմ Բուրիքն ասել է, որ «Մուհամեդ մարգարեն սեքուալ տղամարդ է եղել», և նրան այդ կտրվածքով ներկայացնելը իսլամին ուղղված նոր հայացք կլինի՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության սպանդից հետո:

 

Խմբագիրն ասել է նաև, որ իրենք՝ մուսուլմաններն էլ պետք է իրենց երեխաների շրջանում Ղուրանի ավելի ճիշտ ընկալում սերմանեն:

 

Թերթի՝ 15 հազար տպաքանակով այդ համարը նախատեսված է հունիսի համար, նվիրված է լինելու մուսուլմանների Ռամադան սրբազան ամսվա մեկնարկին: