Ստամբուլում ուժեղ ձնաբքի պատճառով 160-ից ավելի ավիաչվերթ է չեղյալ հայտարարվել

13:53 • 18.02.15

Ստամբուլում ուժեղ ձնաբքի պատճառով չեղյալ է հայտարարվել 168 չվերթ: Այդ մասին հայտնի է դարձել Turkish Airlines ավիաընկերության կայքից, հաղորդում է ria.ru-ն:

 

Սառցակալման պատճառով թռիչքուղուց դուրս է եկել Բեյրութից Աթաթուրքի օդանավակայան ժամանած Turkish Airlines-ի ինքնաթիռը: Փրկարարները տարհանել են ուղևորներին, վիրավորներ չկան:

 

Ձնաբքի պատճառով Ստամբուլում նաև առաջացել են բազմակիլոմետրանոց խցանումներ, մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 841 ճանապարհատրանսպորտային պատահար:

 

Ստամբուլում, ինչպես նաև մի շարք այլ շրջաններում ուժեղ ձնաբքի պատճառով փակվել են դպրոցները:

 

Օդերևութաբանները զգուշացնում են, որ Ստամբուլում ձնաբուքը կշարունակվի մինչև հինգշաբթի: