Եթե արձանագրությունները շուտ հետ կանչվեին, միջազգային պրոցես կգնար. Ս. Սաֆարյան

15:03 • 18.02.15

Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ օրակարգից հետ կանչելը սպասված քայլ էր, բայց՝ ուշացած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես մեկնաբանեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը:


«ՀՀ Նախագահը այս մասին ասել էր ավելի վաղ, և որևէ առարկություն չէին լսել միջազգային հանրության կողմից, այսինքն` այդ քայլի անթույլատրելիության մասին: Միջազգային ռեակցիայի առումով իշխանությունները լավ հաշվարկել էին: Եթե այս քայլը շուտ արած լինեինք, միջազգային պրոցես կգնար ու ավելի շուտ կսկսեինք աշխատել աշխարհի ղեկավարների հետ ապրիլի 24-ին Հայաստանում ներկա գտնվելու հարցի շուրջ»,-ասաց նա:


Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Թուրքիան, բոլոր երկրների ղեկավարներին Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին հրավիրելով, ուզում է ցույց տալ, որ այնպես չէ, որ հայերը աշխարհի միակ զոհն են: