Բայդենի պահվածքը շփոթեցրել է Պենտագոնի ղեկավարի կնոջը (տեսանյութ)

10:00 • 18.02.15

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ երկրի ռազմական գերատեսչության նոր ղեկավար Էշթոն Քարթերի կնոջ նկատմամբ իր պահվածքի պատճառով, գրում է lenta.ru-ն:

 

Անհարմար իրավիճակը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, Սպիտակ տանը կայացած Պենտագոնի ղեկավարի երդմնակալության ժամանակ:

 

Երբ Քարթերը սկսել է շնորհակալություն հայտնել աջակցության համար, կողքին գտնվող Բայդենն իր մոտ է կանչել Ստեֆանի Քարթերին: Երբ նա մոտեցել է և կանգնել Բայդենի առջև, փոխնախագահն իր ձեռքերը դրել է նրա ուսերի վրա, իսկ Պենտագոնի ղեկավարը շարունակել է իր ելույթը: Մի քանի վայրկյան անց Բայդենն ինչ-որ բան է շշնջացել շփոթված կնոջ ականջին:

 

Պաշտոնյայի կնոջ ևս մեկ հետաքրքիր դեպք է պատահել Սպիտակ տան մուտքի մոտ: Երբ նա դուրս է եկել մեքենայից, սայթաքել է և ընկել: Ծիծաղելով՝ Քարթերը միացել է ամուսնուն, ով նրան սպասել է աստիճաններին: