Իջևանում Grand Cherokee-ն հարվածել է արգելապատնեշին. 43-ամյա վարորդը մահացել է

11:39 • 19.02.15

Փետրվարի 18-ին` ժամը 23:55-ին, Մայիսյան կամուրջ-Իջևան ճանապարհի 15.5 կմ-ին  «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց ու հարվածել արգելապատնեշին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Վարորդը` 1972 թ. ծնված Լեռնիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, փետրվարի 19-ին, ժամը 00։30-ին մահացել է:


Կատարվում է քննություն: