Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռ փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատճառը չդադարող ձյան առատ տեղումներն են, բուքը և ձնահոսքի վտանգը։










