Արքայազն Չարլզը Լոնդոնի կոյուղի է իջել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզն ինքնակամ իջել է Լոնդոնի կոյուղատար համակարգ` դրա կառուցման 150-ամյակի օրը:
Ինչպես նշում է euromag.ru-ն, թագուհու որդին այցելել է ամենաերկար թունելը` Lee Tunnel-ը, որի կառուցման համար պահանջվել է 980 մլն դոլար:
Արքայազնն ուսումնասիրել է կոյուղատար համակարգն ու ծանոթացել այն արդիականացնելու և ընդլայնելու ծրագրերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնի կոյուղատար համակարգը շահագործման է հանձնվել 1865թ.` արքա Էդուարդ 7-րդի օրոք:














