Բուենոս Այրեսում 400 հազար մարդ դուրս է եկել ցույցի

11:26 • 19.02.15

Մոտ 400.000 մարդ դուրս է եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ դատախազ Ալբերտո Նիսմանի խորհրդավոր մահվանը հաջորդած բողոքի արշավի շրջանակում, գրում է gazeta.ru-ն:

 

Նիսմանը մեղադրել էր երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին 1994 թվականի ահաբեկչությանը ներգրավվածության համար: Դատախազը մահացել է խորհրդավոր հանգամանքներում՝ հունվարի 19-ին:

 

Արգենտինայի մայրաքաղաքի հարյուր հազարավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ չնայած ուժեղ անձրևին: Նիսմանի մահվանից հետո կայացած հանրահավաքը դարձել է այդ գործին նվիրված առաջին խոշոր ակցիան: