Ավետիսյանների սպանության վերաբերյալ հանրային լսումների արդյունքները դեռ ամոփվում են. Լ. Բարսեղյան
Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ օրեր առաջ Գյումրիում անցկացված հանրային քննարկման արդյունքներով ընդունվելիք հայտարարության տեքստը դեռ պատարստ չէ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով խոստացել էր հրապարակել հանրային լսումների արդյունքները:
««Դրանք մեր հանրության պահանջներն են, որոնք ամփոփելու ենք և հրապարակելու»,-ասաց Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին լրանում է հունվարի 12-ին Գյումիրում սպանված Ավետսիյանների ընտանիքի անդամների քառասունքը:
Ի պատասխան հարցի, թե որևէ հանրային միջոցառում նախատեսվա՞ծ է, Լևոն Բարսեղյանը նկատեց.«Ո´չ, չեմ կարծում, չեմ լսել, չեմ պատկերացնում, թե այդ օրը ով ինչ կարող է անել»:
Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրիմներ են այցելել Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Լեհաստանի դեսպանի կինը, Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Գուցե էլի մարդիկ են եկել, որոնցից ես տեղյակ չեմ, նրանք այն մարդիկ են, որոնցից տեղյակ եմ»,-ավելացրեց Լևոն Բարսեղյանը:










