Ֆրանսիայում վանդալները քրիստոնեական գերեզմանատուն են պղծել

12:18 • 19.02.15

Ֆրանսիական Կալվադոս շրջանում անհայտ անձինք պղծել են քրիստոնեական գերեզմանատան մի քանի տասնյակ շիրիմ:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովին, մի քանի տասնյակ խաչեր տեղաշարժվել են, իսկ դրանցից մի քանիսը շրջված վիճակում խրվել են հողի մեջ:

 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, ովքեր վստահեցրել են, որ կանեն ամեն ինչ քրիստոնեական արժեքները ծաղրող անձանց ինքնությունը պարզելու, նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

 

Աղբյուրը հավելում է, որ սրանից մի քանի օր առաջ ֆրանսիական Էլզաս շրջանում վանդալները պղծել են հրեական գերեզմանատան 250 շիրմաքար: