Ռուս պաշտոնյան չի բացառել Ռուսաստանի մասնակցությունը Լիբիայում ահաբեկիչների դեմ պայքարին
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հնարավոր է համարում Ռուսաստանի մասնակցությունը Լիբիայում ահաբեկիչների դեմ պայքարի միջազգային կոալիցիային՝ այդ թվում ապահովելով ծովային շրջափակումը՝ զինյալներին զենքի մատակարարումը կանխելու համար:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին Չուրկինը հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո:
«Քաղաքական տեսանկյունից չեմ բացառում, սակայն դա արդեն իմ որոշելիքը չէ »,- ասել է դիվանագետը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չի կարողացել մասնակցել ԱՄՆ-ի ստեղծած կոալիցիային՝ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում, քանի որ այդ գործողությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չէր թույլատրվել և չէր համաձայնեցվել Դամասկոսի հետ:










