Եգիպտոսի հատուկջոկատայինները մոտ 100 իսլամիստ են ոչնչացրել Լիբիայի տարածքում. ԶԼՄ-ներ
Եգիպտոսի հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ցամաքային գործողություն են իրականացրել Լիբիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Դերնա քաղաքից հարավ գտնվող ծայրահեղականների ճամբարի վրա գրոհի ընթացքում նրանցից հարյուրից ավելին ոչնչացվել է:
Տասնյակ ահաբեկիչներ պատանդ են վերցվել: Նրանց թվում կան ինչպես արաբական պետություններից, այնպես էլ Եգիպտոսից և այլ երկրներից ժամանածներ: Տեղեկությունը հաղորդած Sky News Arabia հեռուստաալիքը վկայակոչում է Լիբիայում և երկրից դուրս տեղեկացված աղբյուրների, սակայն այդ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
Որոշ տվյալներով՝ գրոհայինների ճամբարի վրա հարձակման գործողությունն իրականացվել է չորեքշաբթի առավոտյան: Դրան մասնակցել է 30 հատուկջոկատային, որոնցից երկուսը սպանվել է, վեցը՝ վիրավորվել:
Երկուշաբթի գիշերը Եգիպտոսի ռազմաօդային ուժերը սկսել են ռմբակոծել Դերնայի շրջանում գտնվող ծայրահեղականների դիրքերը: Եգիպտոսը նման քայլի է դիմել, երբ «Իսլամական պետությունը» 21 քրիստոնյա է սպանել և սպանությունը պատկերող տեսանյութը հրապարակել համացանցում:










