Եվրամիությունը մոտ ժամանակներս կստորագրի Կոսովոյի հետ ասոցացման մասին համաձայնագիրը

08:54 • 19.02.15

Եվրամիությունը մինչ ընթացիկ տարվա մայիս մտադիր է ստորագրել Կոսովոյի հետ կայունացման և ասոցացման մասին համաձայնագիրը: Այդ մասին չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը, հաղորդում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ Բրյուսելը կշարունակի նաև աջակցություն տրամադրել Կոսովոյում բարեփոխումներին՝ IPA ֆոնդերից 2014-2020 թվականներին 600 միլիոն եվրո տրամադրելով:

 

Կայունացման և ասոցացման մասին համաձայնագիրը կարևոր քայլ է ԵՄ-ում թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ ստանալու ճանապարհին: Այդ փաստաթղթով են կարգավորվում ԵՄ-ին միանալու գործընթացը սկսած պետության հիմնական իրավունքներն ու պարտավորությունները: