Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանը համեմատել է «Իսլամական պետության» հետ

14:39 • 19.02.15

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Ռուսաստանը համեմատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, գրում է The Times պարբերականը։

 

Ֆելոնի խոսքով՝ Մոսկվան Եվրոպայի համար նույն սպառնալիքն է ներկայացնում, ինչ ԻՊ-ը, գրում է Газета-ն։

 

Բացի այդ, բրիտանացի նախարարն ասել է, որ Կրեմլը սպառնալիք է Բալթյան երկրների համար՝ Լատվիա, Էստոնիա և Լիտվա։

 

Պարբերականը նշում է, որ Ֆելոնն օգտագործել է ամենախիստ բառապաշարը Ռուսաստանի մասին խոսելիս՝ ի տարբերություն բրիտանացի այլ նախարարների։