Վրաստանի ԱԳՆ-ն քննադատել է ՌԴ-ի և Հրվ. Օսիայի միջև սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

11:40 • 19.02.15

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, գրում է РИА Новости-ն։

 

«Արտաքին գործերի նախարարությունը քննադատում է տվյալ փաստը և գնահատում այն որպես հերթական գործողություն, որն ուղղված է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության արհեստական փորձ»,- ասվում է նախարարության հայտարարությունում։

 

Ցխինվալի շրջանը Վրաստանի անքակտելի մասն է և «իրենից չի ներկայացնում միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ», հայտարարել է գերատեսչությունը։

 

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել։