Հնդկաստանի վարչապետի կոստյումը մեծ ոգևորություն է առաջացրել աճուրդում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կոստյումը, որը դրվել է աճուրդի, մեծ ոգևորություն է առաջացրել մասնավոր հավաքորդների շրջանում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով India Today-ին:
Լոտի յուրահատկությունն այն է, որ դրա վրա փոքր տառատեսակով ասեղնագործված է «Նարենդրա Դամոդարաս Մոդի» անունը: Հենց այդ հագուստով է Մոդին հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այսօրվա դրությամբ կոստյումն առաջարկում են 200 հազար դոլարով:
Սուրատ քաղաքում եռօրյա աճուրդը կավարտվի ուրբաթ օրը՝ փետրվարի 20-ի երեկոյան: Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել 455 նմուշ, որոնք Մոդին ստացել է որպես նվեր: Լոտերից ոչ մեկի համար նախնական գին չի նշվել:
Ստացված միջոցները կուղղվեն Clean Ganga Mission բարեգործական արշավի կարիքներին:










