Հնդիկ զույգն իր ողջ ժառանգությունը որոշել է թողնել կապիկին
Հնդկաստանում բնակվող հարուստ ամուսինները որոշել են կապիկին դարձնել իրենց միակ ժառանգորդը՝ ասելով, որ իրենց կյանքն ավելի բարգավաճել է, երբ սկսել են պահել կենդանուն և որ իրենք ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի իրենց մահվանից հետո կապիկին լավ հետևեն, հաղորդում է France 24-ը:
Բրաջեշ Սրիվաստավան և նրա կինը՝ Շաբիստան, երեխա չունեն, բայց իրենց Չունմուն անունով կապիկին իրենց որդու պես են վերաբերում և հոգ են տարել, որպեսզի կենդանուն լավ պահեն, եթե վերջինս իրենցից երկար ապրի:
«Մարդիկ կարող են ասել, որ մենք խելագար ենք, նրանք անգամ կարող են ծաղրել մեզ: Բայց մենք գիտենք՝ որքան թանկ է մեզ համար Չունմունը»,- ասել է 45-ամյա Շաբիստան:
Զույգը, որն ամուսնացել է հակառակ իրենց ընտանիքների ցանկության, նշում է, որ աղքատ են եղել, երբ 2004-ին վերցրել են կապիկին, բայց դրանից հետո հարստացել են:
Կապիկի սատկելուց հետո գումարը կօգտագործվի Հնդկաստանի կապիկների խնամքի ապահովման նպատակով:










