ԻՊ-ի ոստիկանությունը ձերբակալել է բուրքա կրող մի կնոջ՝ պատճառաբանելով, որ նրա աչքերը շատ են երևում (լուսանկարներ)

13:29 • 19.02.15

Al-Merced ոչ կառավարական կազմակերպության զեկույցի համաձայն՝ Սիրիայում մի կին և երկու տղամարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից, գրում է Daily Mail-ը:

 

Նշվում է, որ ոստիկանները հարձակվել են կնոջ վրա և մեղադրել նրան աչքերը չափից դուրս ցույց տալու համար, մինչդեռ կինը կրել է մուսուլմանական բուրքա (փարանջա) հանդերձանքը, որը ծածկում է կրողի մարմինը ոտքից գլուխ:

 

Հարձակման ժամանակ պատահական անցորդները միջամտել են՝ սաստելով ոստիկանությանը, ովքեր ձերբակալել են կնոջը և երկու տղամարդկանց:

 

Վկաները պատմում են, որ այն անձինք, ովքեր խախտում են ահաբեկիչների կողմից Իրաքի Մոսուլ քաղաքում սահմանված հագնվելու կանոնները, պատժվում են՝ երկաթե ձողերով ծեծի ենթարկվելով:

 

Ըստ կանոնների՝ կանայք պետք է մշտապես կրեն իրենց մարմինը ծածկող բուրքաներ և առանց տղամարդու ուղեկցության՝ դուրս չգան հանրային վայրեր, այլապես կպատժվեն:

 

Կարդացեք նաև՝ Ինչպես պետք է հագնվեն կանայք մուսուլմանական տարբեր երկրներում. հարցման արդյունքներն՝ աղյուսակով

Beating: This boy was lashed 60 times for calling ISIS 'Daesh' - a name with negative connotations

Strict: Women living under ISIS control must abide by rules governing their dress, which is enforced by morality police in each city. The Al-Merced NGO reports one group beat a woman for showing too much eye