Մարալիկում վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի. կա 2 զոհ

16:42 • 19.02.15

«Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում երեկ ժամը 22.30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Մանուկ Ամիրյանին և 1986 թ. ծնված Գագիկ Մանուկյանին, որոնք տեղում մահացել են։


Վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: