Մենք ցանկանում ենք եվրոպական աշխարհակարգ կառուցել Ռուսաստանի հետ, այլ ոչ Ռուսաստանի դեմ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի ելույթ է ունեցել Քրիստոնեադեմոկրատական միության համագումարի ընթացքում։ Մասնավորապես՝ նա իր ելույթում նշել է՝ որքան կարևոր է Եվրոպայի համար Ռուսաստանը, փոխանցում է Комсомольская правда-ն։
Քաղաքական գործչի խոսքով՝ եվրոպական կառավարությունը կանի ամենը, որպեսզի Ռուսաստանը մնա ԵՄ-ի գործընկեր։
Բացի այդ, Մերկելը մտադիր է Մոսկվայի հետ միասին եվրոպական աշխարհակարգ կառուցել։ «Մենք ցանկանում ենք եվրոպական աշխարհակարգ կառուցել Ռուսաստանի հետ, այլ ոչ Ռուսաստանի դեմ»,- ասել է կանցլերը։
Սակայն նա նշել է, որ Գերմանիան մտադիր չէ «հրաժարվել իր սկզբունքներից», իսկ Ուկրաինան, կանցլերի կարծիքով, պետք է «զարգանա իր սեփական ճանապարհով և պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։










