Մոսկվայում մերկ տղամարդը փորձել է ԱՄՆ դեսպանատուն մտնել
11:57 • 19.02.15
Մոսկվայում մերկ տղամարդը փորձել է ԱՄՆ դեսպանության տարածք մտնել: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրի:
Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ իրեն հետևում են, այդ պատճառով նա մտադիր է թաքնվել դեսպանատան տարածքում:
Տղամարդը հոսպիտալացվել է հոգեբուժական հիվանդանոցում:
Placeholder










