Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի համար Սիրիայում 1.200 մարդու մարզելու պլանների մասին

09:30 • 19.02.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ԱՄՆ-ն կարող է Սիրիայում մարզել մոտ 1.200 մարդու, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է Взгляд-ը։

 

«Կա մոտ 1.200 մարդ, ում մենք առանձնացրել ենք այդ գործընթացին և ծրագրին մասնակցելու համար»,- ասել է Քիրբին։

 

Նա հրաժարվել է հայտնել, թե որտեղ կանցկացվեն մարզումները։

 

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ մարտից սկսած ԱՄՆ-ն մտադիր է տարեկան մարզել մինչև 5.000 սիրիացի և որ մինչ 2015թ. վերջ ծրագրի մասնակիցների թիվը կարող է լինել մոտ 3.000։