Ամերիկյան ոստիկանությունն առաջարկում է բաժանմունքից վերցնել կորցրած կոկաինը
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Կրյու քաղաքի ոստիկանական բաժանմունքը Facebook սոցցանցում հայտարարություն է հրապարակել՝ խնդրելով բաժանմունքից վերցնել կորցրած կոկաինի փաթեթը, գրում է gazeta.ru-ն:
«Փետրվարի 17-ին մեզ կանչել են Super Dollar խանութ՝ այնտեղ հայտնաբերված թմրանյութերի պատճառով: Այժմ մենք ունենք սպիտակ նյութ, որն ըստ երևույթին կոկաին է: Եթե դուք սխալմամբ կորցրել եք կոկաինը Super Dollar-ում, մեզ հետ կապ հաստատեք: Մենք կցանկանայինք Ձեզ հետ խոսել Ձեր սեփականության մասին»,- ասված է ոստիկանության հումորային հայտարարության մեջ:
Այս հրապարակումը մեծ տարածում է գտել համացանցում: Օգտատերերը հստակեցնում են, թե քանի գրամ կոկաին է հայտնաբերվել ոստիկանների գտած փաթեթում: «Ոչ, 3,7 գրամ չէ, կներեք»,- պատասխանել են ոստիկանները նման մեկնաբանություններից մեկին:










