Անգլիայի երկնքում ռուսաստանյան ռմբակոծիչներ են կասեցվել

21:34 • 19.02.15

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմա-օդային ուժերի կործանիչները հրատապ օդ են բարձրացել՝ կասեցնելու Անգլիայի երկնքում հայտնված ռուսաստանյան ռմբակոծիչները:

 

BBC-ի փոխանցմամբ՝ խոսքը այսպես կոչված «Արջերի»՝ ՏՈՒ - 95 ռմբակոծիչների մասին է, որոնք նկատվել են Անգլիայի հարավային ափի մոտ:

 

Աղբյուրի գնահատմամբ՝ այս միջադեպը «ուժի ցուցադրում» է Ռուսաստանի կողմից: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից ասել են, որ Ռուսաստանը մոդեռնիզացնում է իր ռազմական ուժերը և նման միջադեպերի միջոցով ստուգում է ՆԱՏՕ-ի ռեակցիան:

Նման միջադեպ գրանցվել էր նաև հունվարին. ռուսաստանյան ՏՈՒ - 95 ռմբակոծիչները խափանել էին բրիտանական քաղաքացիական օդանավերի չվերթները: Դրանք ևս կասեցվել էին բրիտանական օդուժի կողմից: