Ստամբուլում ձյան տեղումների պատճառով 800 չվերթ է հետաձգվել, չի գործում տրանսպորտը, երթևեկությունը կաթվածահար է
Turkish Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել փետրվարի 19-ին պլանավորած ներքին և միջազգային չվերթները, որոնք պետք է իրականացվեին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրրիյեթ» թերթի կայքը, փետրվարի 18-19-ին հետաձգվել է ավելի քան 800 չվերթ:
Չվերթների հետաձգման պատճառը Ստամբուլում տեղացած առատ ձյունն է, որը կաթվածահար է արել երթևեկությունը քաղաքում, ինչպես նաև՝ օդանավակայանի աշխատանքը:
Որոշ շրջաններում ձյան ծածկույթը հասել է 60 սմ-ի:
Կոմունալ ծառայությունները չեն հասցնում մաքրել ճանապարհները, ինչի պատճառով շատ մայրուղիներում խցանումներ են առաջացել, չի աշխատում նաև քաղաքային տրանսպորտը:










