Կայուն պալարախտը կարող է նոր Էբոլա դառնալ. The World Vision
The World Vision կազմակերպության գործադիր տնօրեն Թիմ Կոստելլոն Պապուա Նոր Գվինեայում պալարախտի (տուբերկուլյոզ) տարածման և Ավստրալիա դրա հնարավոր ներթափանցման վտանգը համեմատել է Աֆրիկայում տարածված Էբոլա վիրուսի հետ:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` ABC News-ին հղումով, Ավստրալիայի կառավարությունն արդեն 18 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրել պալարախտի դեմ պայքարի համար: Ողջ աշխարհում նկատվում է պալարախտով հիվանդանալու մակարդակի նվազում, սակայն Պապուա Նոր Գվինեայում ամեն ինչ հակառակն է:
Այստեղ տարեկան մոտ 30 000 նոր հիվանդ է հայտնաբերվում: Գրեթե բուժման չենթարկվող պալարախտի բռնկման էպիկենտրոնը գտնվում է Ավստրալիայից մի քանի կմ հեռավորությամբ: Ավստրալիայի հյուսիսային սահմանի բնակչության 50 տոկոսը հիվանդ է պալարախտով:
Մեծամասամբ բուժման խնդիրները կապված են գումարի հետ. կայուն պալարախտով հիվանդ մեկ մարդու բուժելու համար անհրաժեշտ է 4000 դոլար, իսկ առավել ծանր դեպքերում` 18 000 դոլար:










