Կառավարության որոշմամբ Թումանյան 25 հասցեում հյուրանոց կկառուցվի
ՀՀ կառավարություն այսօր ընդունեց Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին որոշման նախագիծ, համաձայն որի քաղաքապետարանը լիազորվում է «Ռենշին» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել Թումանյան 25 հասցեում և դրան հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Ինչպես նշեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պայմանագիրը ուժի մեջ կմտնի
տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ շենքի փոխարեն հյուրանոց է կառուցվելու։










