Վատիկանում անվտանգության միջոցառումներն ուժեղացվում են՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով

15:32 • 19.02.15

Վատիկանի տարածքում որոշվել է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով, հայտնում է newsru.com-ը՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին։

 

«Հարձակումները, որոնց ենթարկվել է Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրությունը, կարող էին տեղի ունենալ նաև Վատիկանում։ Մենք պատրաստ ենք գործել, որպեսզի համոզվենք Հռոմի պապի անվտանգության հարցում։ Մենք կոչ ենք արել բոլոր գվարդիականներին՝ լինել ավելի ուշադիր և մանրակրկիտ հետևել մարդկանց տեղաշարժին»,- ասել է շվեյցարացի գվարդիականների կոհորտայի հրամանատար Քրիստոֆ Գրաֆը։