Մենք այստեղ ենք, իսկ մեր գործընկերներն այլ քաղաքական գործընթացի մեջ են. Արմեն Մարտիրոսյան

17:19 • 20.02.15

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը մարտի մեկին իր կուսակցական ընկերների հետ լինելու է  Տավուշի մարզում:


Նա հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանի» ներսում որևէ խառնակիչ չի նկատել: Հարցին, թե նա է՞լ է ըմբռնումով մոտենում այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը` Մարտիրոսյանը պատասխանեց. «Հարցը ըմբռնումով մոտենալը չէ: Մենք լրիվ այլ շրջանակում ենք գործում, հիմա մեզ պետք է ինֆորմացիա ունենալ՝ ինչ է եղել, որ հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա նշեց, որ իրենք եռյակ կոչված ձևաչափը չեն խախտել:


«Ժառանգության» անդամը շեշտեց, որ իրենք շարունակելու են բաց մնալ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: 

 

«Մենք այստեղ ենք, իսկ մեր գործընկերները այլ քաղաքական գործընթացի մեջ են»,-ասաց նա` նկատի ունենալով եռյակի մյուս ուժերին:


Ինչ վերաբերում է Ցեղասպանության համազգային հռչակագրի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նամակը գործընթացին չէր կարող նպաստել»: