Քեմերոնը մոտ 2.000 ֆունտ է ծախսել թագուհուն և Կլաուդիա Շիֆերին զվարճացնելու համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը 2014թ. հունվար-մարտ ամիսներին պետական միջոցներից 1.900 ֆունտ ստերլինգ է ծախսել իր «Չեքերս» առանձնատանը հյուրերին զվարճացնելու համար, գրում է Газета-ն՝ Sky News-ին հղումով։
Նշված ժամանակահատվածում Քեմերոնի նստավայր է այցելել մոտ 29 մարդ, այդ թվում՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ էդինբուրգի հերցոգը, ինչպես նաև մոդել Կլաուդիա Շիֆերը ամուսնու՝ ռեժիսոր Մեթյու Վոնի հետ։ Միջինը յուրաքանչյուր հյուրի համար ծախսվել է 64 ֆունտ։
Հայտնի չէ, սակայն, արդյոք այդ գումարը ներառում է սպասարկող անձնակազմի ծախսերը։










