Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ապամոնտաժվել է 2 ապօրինի շինություն

13:46 • 20.02.15

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 6 դեպք:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։


Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում։ Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացված 2 ահազանգերի դեպքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել, մեկի ահազանգի դեպքում ապօրինաշինությունը կանխվել է: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 6 արձանագրություն է կազմվել: