ԵՄ-ն քննարկում է Դոնբասում հրադադարի խախտմանը պատասխանելու հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Եվրոպական խորհրդի նախագահ, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կարծում են, որ ուկրաինացի անջատողականները շարունակում են խախտել հրադադարի պայմանները և որ ԵՄ երկրները ստիպված կլինեն վերանայել պատասխան միջոցները ՝ կախված նրանից, թե ինչպես կփոխվի իրավիճակն առաջիկա օրերին, գրում է ria.ru-ն:
«Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երեկոյան զանգել է վարչապետին, որպեսզի քննարկի, թե ինչպես պետք է ԵՄ-ն արձագանքի Ուկրաինայի արևելքում շարունակվող բռնությանը: Երկուսն էլ խորը անհանգստություն են հայտնել այն առնչությամբ, որ հրադադարի ուժի մեջ մտնելու պահից Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականները շարունակել են գրոհել Դեբալցևոն՝ ստիպելով ուկրաինական բանակին իրականացնել զորքերի կազմակերպված դուրսբերում և որ անջատողականները խախտել են հրադադարը Դոնեցկում և Լուգանսկում գտնվող այլ վայրերում»,- ասված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Առաջնորդների զրույցը կայացել է հինգշաբթի երեկոյան:
«Պարոն Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին ուշադիր կհետևի վայրում իրավիճակի զարգացմանը: Երկու առաջնորդները համաձայնել են, որ դրան համապատասխան՝ ԵՄ անդամները կարող են ստիպված լինել վերանայել ԵՄ-ի պատասխանը»,- նշված է հաղորդագրության մեջ:










