Մոսկվայի կենտրոնում գործարարից զմրուխտներով լի պայուսակ են գողացել

11:06 • 20.02.15

Մոսկվայի կենտրոնում հանցագործները թալանել են գործարարի՝ տանելով նրա զմրուխտներով լի պայուսակը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 13 մլն ռուբլի արժողությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ժամը մոտ 23:30-ին:

 

Երեք հանցագործներ հարձակվել են թանկարժեք քարերի հատումով զբաղվող ընկերության 53-ամյա սեփականատիրոջ վրա: Նրա դեմքին գազային նյութ են փչել, վերցրել են պայուսակն ու հեռացել:

 

Գողացված կարողության հետ եղել են զմրուխտներ, պլանշետ, կնիք և ընկերության փաստաթղթերը: