Իրանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին

13:57 • 20.02.15

Իրանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:

 

Ընտրությունների անցկացման ամսաթվի մասին որոշումը մեջլիսում ընդունվել է Դիտորդական խորհրդի նիստին, որը համաձայնել է Իրանում ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու Ներքին գործերի նախարարության համապատասխան առաջարկին:

 

Իրանում նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ 2012 թվականի մարտի 2-ին և մայիսի 4-ին: Ընտրվել է 290 պատգամավոր: Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը 4 տարի է: