Ընդդիմության «կռախը» հանգեցրեց էս վիճակին. Արգիշտի Կիվիրյանը՝ սակավաթիվ հավաքի մասին

19:22 • 20.02.15

Tert.am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, խոսելով այսօր «Ազատության» հրապարակում հավաքի սակավամարդության մասին, ասաց, որ այն պայմանավորված էր ընդդիմության ուժերի սնանկ վիճակով, որում իրենք հայտնվեցին:

 

«Այսինքն՝ ընդդիմության «կռախը» հանգեցրեց էս վիճակին, որ ժողովրդի շարքերում առաջացավ այս նոր հիասթափության ալիքը: Հայաստանի անկախ Հանրապետությունում եթե ժողովուրդը տեսնի որևէ հստակ ուժ, որն ընդունակ կլինի իրականացնելու իշխանափոխություն, կգնա այդ ուժի հետևից»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը:

 

Նրա խոսքով՝ ժողովուրդը միշտ էլ հիասթափություն է ապրել, երբ ինքը կանգնել է և մնացել  մեն մենակ, առանց քաղաքական առաջնորոդող ուժերի:


«Այսօր էլ տեղի ունեցավ դասական այդ վիճակը»,-նկատեց ակտիվիստը:
Մանրամասները՝ տեսանյութում: