Լավրովը Գերմանիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը

08:30 • 20.02.15

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռուստակամուրջի ընթացքում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը, հայտնում է Газета-ն՝ հղում անելով գերատեսչության կայքին։

 

Կողմերը քննարկել են հակամարտության լուծմանն ուղղված գործնական քայլերը։ Հաղորդագրությունում նշվում է, որ «նախարարները պայմանավորվել են խորհուրդներ մշակել կոնտակտային խմբի համար, որի շրջանակում ուկրաինական իշխանությունները և Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունները պետք է համաձայնության հասնեն»։

 

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում «նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնել։