Ոստիկանությունը փակել է Հոլիվուդի փողոցները՝ պայթյունի վտանգի պատճառով

08:43 • 20.02.15

Լոս Անջելեսի ոստիկանությունը հինգշաբթի փակել է Հոլիվուդի փողոցները՝ ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով, հայտնում է Газета-ն։

 

Անհանգստության պատճառ է դարձել Volkswagen Jetta ավտոմեքենայի վարորդի պահվածքը, ով նախ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ճանապարհին, այնուհետ կայանել է մեքենան և սկսել փողոցում քայլել մետաղական մխոցը ձեռքին։

 

Նրա հարցաքննությունը հիմք է տվել ենթադրելու, որ մեքենան ականապատված է։ Արդյունքում 3 թաղամասերի փողոցները փակվել են։

 

Մեքենայի զննումից հետո պարզվել է, որ պայթուցիկ չկա։ Սակայն ականատեսները նշում են, որ երբ ռոբոտի օգնությամբ բացվել է բեռնախցիկը, ուժեղ ձայն է լսվել։