Մինսկն ակնկալում է Լատվիայի օգնությունը ԵՄ-ի հետ մերձենալու հարցում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում է Լատվիայի օգնությունը պաշտոնական Մինսկի և ԵՄ-ի հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս կիսամյակում Լատվիան նախագահում է ԵՄ-ում, գրում է РИА Новости-ն։
«Եթե Լատվիան օգնի մեզ ավելի շատ մերձենալ ԵՄ-ին իր նախագահության ժամանակաշրջանում և ոչ միայն, մենք շատ շնորհակալ կլինենք»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպման ընթացքում։
Նախագահը նշել է Բելառուսի համար արևմտյան տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների կարևորությունը, որոնք երկիրը կարող է գրավել տարբեր նախագծերով։ Բացի այդ, նա նշել է, որ բելառուսական արտաքին քաղաքականությունում «հարևանները թիվ մեկ հարցն են»։
«Եթե մենք նորմալ հարաբերություններ ունենանք հարևանների հետ, ապա մենք կկարգավորենք հարաբերությունները հեռավոր գործընկերների հետ»,- վստահ է Լուկաշենկոն։










