Մադուրոն Կարակասի քաղաքապետին մեղադրել է իր դեմ դավադրության համար

08:50 • 20.02.15

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեզմայի ձերբակալությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Պետության ղեկավարը հայտարարել է, որ Լեդեզմային կասկածում են գործող իշխանության տապալման նպատակով դավադրության համար:

 

Մադուրոն հավաստիացրել է, որ ընդդիմադիր քաղաքապետը կկրի իր հանցագործությունների համար օրենքով նախատեսված պատիժը:

 

Իր հայտարարության մեջ Վենեսուելայի նախագահն ասել է, թե պետական իշխանության դեմ դավադրությունը միջազգային բնույթ ունի, և դրա մասնակիցներն են Իսպանիան, Կոլումբիան և ԱՄՆ-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարակասի քաղաքապետը ձերբակալվել է աշխատավայրում՝ առանց պատճառների մասին տեղեկանալու: Լեդեզման ձերբակալվել է վենեսուելական հատուկ ծառայությունների կողմից: