Ավստրալիան 1 օրում 2 փոթորիկ է գրոհել

08:53 • 20.02.15

«Մարսիա» հզոր փոթորիկն ուրբաթ գրոհել է Ավստրալիայի արևելյան ափը, ինչի հետևանքով առանց լույս է մնացել մոտ 33.000 տուն:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, Քուինսլենդ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաժչուկը հայտնել է, որ փոթորիկն արդեն համեմատաբար թուլացել է:

 

Ըստ իշխանությունների՝ բնական տարերքի հետևանքով առաջացած բոլոր փլուզումները կարելի է վերականգնել:

 

Աղբյուրը հավելում է, որ միևնույն ժամանակ ուրբաթ Ավստրալիայի հյուսիսային ափը գրոհել է «Լեմ» փոթորիկը, որն անցել է քիչ բնակեցված վայրերով ու մեծ վնաս չի հասցրել: