Կիևում սկսվել են Մայդանում մահացածների հիշատակի միջոցառումները (լուսանկարներ)

16:02 • 20.02.15

Կիևի կենտրոնում սգո միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված մեկ տարի առաջ բողոքի ակցիայի ժամանակ մահացածների հիշատակին, գրում է interfax.ru-ն:

 

Ինչպես հաղորդում է Интерфакс-Украина-ն, Ինստիտուտսկայա փողոցում, որտեղ մի քանի տասնյակ մարդ է սպանվել, Լվովի շրջանից կաթոլիկ հոգևորականները հոգեհանգստի արարողություն են անցկացնում: Այնտեղ հավաքվել է այդ շրջանից մոտ 150 բնակիչ, մարդիկ ձեռքերում սրբապատկերներ են պահում:

 

Անկախության մայդանում նույնպես մահացած ակտիվիստների և հակաահաբեկչական գործողության մասնակիցների հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում:

 

Ինստիտուտսկայա, Գրուշևսկու փողոցներում, ինչպես նաև Անկախության մայդանում լուսավորող սարքավորումներ են տեղադրվել, ինչպես նաև՝ լուսարձակներ: Ժամը 18:00-ից հետո դրանք կվառեն «արժանապատվության ճառագայթներ»՝ նվիրված «Երկնային հարյուրյակի» հերոսների հիշատակին:

 

Մահացածների հիշատակին նվիրված հիմնական միջոցառումները կսկսվեն երեկոյան՝ Կիևի եկեղեցիներում զանգերի ղողանջից հետո:

 

Ukrainian priests lead a commemoration ceremony  for Maidan activists or “Heroes of the Heavenly Hundred”  killed  during anti-government protests in Kiev this time last year. Photograph: Roman Pilipey/EPA

небесная сотня