ԱՄՆ-ն կոչ է արել Մոլդովային իրականացնել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը

10:28 • 20.02.15

ԱՄՆ-ն ողջունում է Մոլդովայում նոր կառավարության ձևավորումը Կիրիլ Գաբուրիչի գլխավորությամբ և կոչ է անում Քիշնևին իրականացնել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի դրույթները, հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին, գրում է ria.ru-ն:

 

«Մենք պատրաստ ենք աշխատել վարչապետ Գաբուրիչի հետ և ուրախ կլինենք տեսնել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ արագ գործողություններ, ներառյալ՝ ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի իրականացումը»,- ասել է Փսակին:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկրի կառավարությանը եվրոպական ինտեգրման ճանապարհին:

 

Չորեքշաբթի՝ խորհրդարանի ընտրություններից 3 ամիս անց, Մոլդովայում ընտրվել է վարչապետ և հաստատվել նոր կառավարություն: