Նոր ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայի ազգային մեծ ժողովում երկրի ներքին անվտանգության փաթեթի քննարկման ընթացքում դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օրհան Դյուզգունին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներն աստիճաններից ցած են գլորել:
ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլոն ելույթի ժամանակ վիճաբանել է ԱԶԿ-ական պատգամավոր Մահիր Ունալի հետ:
Դրանից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նույն փաթեթի քննարկման ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել նաև օրեր առաջ, ինչի հետևանքով վիրավորվել էր քուրդ պատգամավոր:
















