Սիրիայի «վերահսկելի» ընդդիմությունը միավորվել է ծայրահեղականների հետ. ՌԴ ԱԴԾ

09:58 • 20.02.15

Սիրիայի «վերահսկելի» ընդդիմությունը միավորվել է ծայրահեղականների հետ: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է «Взгляд»-ը:

 

«Եթե Սիրիայի այդ «վերահսկելի» ընդդիմությունը, մենք կամ ինչ որ մեկը կարծում էր, որ կազդի այն գործընթացների վրա, որոնք այժմ այնտեղ տեղի են ունենում, ապա ի վերջո ինչի՞ դա բերեց: Նրան, որ մեծ մասը միացավ այն կառույցներին, որոնց դեմ այժմ սկսում են գործողություններ պլանավորել փաստացիորեն բոլորը»,- ասել է Բորտնիկովը, ով մասնակցել է Վաշինգտոնում ծայրահեղականության դեմ գագաթաժողովին:

 

ԱՄՆ-ն Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում հայտարարել է «չափավոր» ընդդիմության գոյության մասին, որին նրանք զենք են տրամադրել և որոնց մարտիկներին մտադիր են շարունակել մարզել:

 

Բորտնիկովը նաև նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են փոխանակվել «Իսլամական պետություն» խմբավորման վերաբերյալ հետախուզական տվյալներով: