Շվեյցարիայում գնացքներ են բախվել միմյանց, տուժել է մոտ 50 մարդ
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի հյուսիսում 2 գնացքներ միմյանց են բախվել։ Որոշ տեղեկություններով՝ գնացքները եղել են ուղևորատար։ Նախնական տվյալներով՝ տուժել է 49 մարդ, գրում է Лента-ն։
«Դա տեղի է ունեցել առավոտյան, վթարը բավականին լուրջ է»,- հայտնել է ոստիկաններից մեկը։
Հաղորդվում է, որ վագոններից մի քանիսը շրջվել են, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Պատահարի հանգամանքները ճշտվում են։










