Թուրքիայի իշխող կուսակցությունը մեղադրել է սերիալների հեղինակներին բռնաբարությունների թվի աճի համար
Թուրքիայի իշխող կուսակցությունը մեղադրել է հայտնի թուրքական սերիալների հեղինակներին երկրում բռնաբարության դեպքերի թվի ավելացման համար, գրում է pravda.ru-ն։
«Դուք թողարկում եք սերիալ, որտեղ հարաբերություններում ոչ մի սահման չեք դնում, և այդ ժամանակ նկատվում է բռնաբարությունների թվի ավելացում։ Ի՞նչ էիք դուք ակնկալում»,- ասել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր, կանաց հանդեպ բռնությունների պատճառների հետաքննության հարցերով խորհդարանի հանձնաժողովի անդամ Իսմեթ Ուքման։
Պատգամավորի քննադատությունը հնչել է Թուրքիայում 20-ամյա ուսանողուհու սարսափելի սպանության կապակցությամբ բողոքի ֆոնին։ Ուքման նշել է, որ բռնության դադարեցման միակ ուղին ընտանիքի ամրապնդման և թուրքական հասարակության արժեքներին համապատասխան երեխաների դաստիարակության մեջ է։










