Ուկրաինացի ուժայինները Դեբալցևոյից դուրս են բերել ողջ տեխնիկան

17:10 • 20.02.15

Ուկրաինացի ուժայինները Դեբալցևոյից դուրս են բերել ողջ տեխնիկան: Անսարք տեխնիկան, որը հնարավոր չէր դուրս բերել, ոչնչացվել է: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վլադիսլավ Սելեզնյովին:

 

«Այն տեխնիկան, որը հետագա օգտագործման ենթակա չէ, ոչնչացվել է»,- հայտարարել է Սելեզնյովը:

 

Միևնույն ժամանակ, korrespondent.net-ը՝ Սելեզնյովին վկայակոչելով, հայտնել է, որ Դեբալցևոյից դուրս գալու ընթացքում անջատողականներին գերի է ընկել 110 ուկրաինացի զինվորական:

 

«Այսօր ժամը 12:00-ի դրությամբ գրոհայինների մոտ գերի է մնում 110 ուկրաինացի զինծառայող: Այսինքն՝ երեկ Գլխավոր շտաբը հայտնել է 82 թվի մասին, այժմ մենք ունենք հստակեցված տեղեկություն՝ 110 ուկրաինացի զինծառայող»,- ասել է նա: